Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Բուսաբուժությունը արգանդի միոմայի դեպքում

Բուսաբուժությունը արգանդի միոմայի դեպքում

Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ արգանդի միոման կարելի է բուժել առանց վիրահատության,  բուսաբուժությամբ : Եթե դա այդպես է, ապա ինչպիսի միջոցներ գոյություն ունեն:

Ա.Անտոնյան, ք Վանաձոր

 

Ժողովրդական միջոցները հիմնականում ուղղված են հակաուռուցքային իմունիտետի ուժեղացմանն  ու ուռուցքային բջիջների աճի ճնշմանը:

 

Միոմայի դեպքում այդ միջոցների օգտագործումը (հատկապես սկզբնական փուլերում), մեծ մասամբ դեպքերում թույլ է տալիս խուսափել վիրահատական միջամտությունից,  ապահովում է արգանդի պահպանումը և  նպաստում վերարտադրողականությանը: Հաշվի առնելով, որ հիվանդության առաջացման պատճառներից մեկը համարվում է նյարդային համակարգի խանգարումները, ապա հարկ է  ամրացնել այն: Օգտվեք ներքոհիշյալ հանձնարարվող բաղադրատոմսերից մինչև լրիվ առողջացումը:

 

Բուսաբուժություն


  • 1/2 բաժակ օղին խառնել 1 ճաշի գդալ ճզմած սխտորի հետ, թրմել 3 շաբաթ, մութ և սառը տեղում, ապա քամել: Ընդունել օրը 3 անգամ, 1 թեյի գդալ ուտելուց 30 րոպե առաջ:

  • 1ճաշի գդալ չոր, մանրացված կռատուկի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, գիշերը թրմել, քամեկ: Խմել թուրմը 1/2 բաժակ, օրը չորս անգամ, մեկ ամսվա ընթացքում, 10 օր ընդմիջում տալ և բուժումը կրկնել:

  • 0,5 լիտր օղու վրա լցնել 1 կգ հունական ընկույզի կճեպներն ու միջնապատերը, թրմել 10 օր, քամել: Թուրմն ընդունել 1 ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց հետո:

  • Մսաղացով անցկացնել 300 գ հալվե (բույսի տարիքը հարկ է լինի 3 տարուց ոչ պակաս, այն պետք է ջրված լինի 5 օր առաջ), ավելացնել 0,5 կգ մեղր և 0,5 լ կարմիր գինի (նախընտրելի է` կագոր): Խառնուրդը թրմել 5 օր, մութ տեղում: Խմել թուրմը 1 թեյի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց հետո 1 ժամ առաջ: Բուժման կուրսը մեկուկես ամիս է:

 

Արյունահոսության դեպքում


 2 կապ գազարի տերևուքի (թարմ կամ չորացրած) վրա ավելացնել 1 լիտր եռացրած ջուր, թրմել 30-40 րոպե, քամել: Թուրմ ինչքան հնարավոր է, հաճախ խմեք, առանց սահմանափակումների, մինչև արյունահոսության դադարումը:

 

Արդյունավետ են նաև կտավատի, հազարատերևի,  կղմուխի թուրմերը: Դրանք օգտագործվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ընդունման ձևով:

 

Բուժման ամողջ ընթացքում փորձեք խուսափել սթրեսներից և արևի տակ երկար ժամանակ մնալուց: Եթե բուժումն արդյունք չտա, հարկ է դիմել մասնագետի:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 7 (545) 26.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

27.07.2015

Հարգելի Մարինե, բարև Ձեզ: Ձեր դեպքում միոմայի չափերը փոքր չեն, որպեսզի ուշադրություն չդարձնեք, սակայն այնքան էլ մեծ չեն, որպեսզի անհապաղ վիրահատություն կատարվի, հատկապես, եթե գանգատներ չունեք: Մյուս կողմից, եթե արդեն դաշտանադադարի մեջ եք և բնական է, չեք ծննդաբերելու, արգանդի հեռացումը ցուցված է Ձեր դեպքում, հետագա բարդություններից խուսափելու համար: Իհարկե կան դեղամիջոցներ, որոնք որոշ չափով կփոքրացնեն չափերը, սակայն բուժումը երկարատև է: Կարող եք ուղղակի լինել հհսկողության տակ որոշ ժամանակ, եթե կնկատվի միոմայի չափերի մեծացում կամ անկախ ամեն ինչից սնուցման խանգարում, ցավային համախտանիշ, վիրահատությունն անխուսափելի է:

Մառինե

30.06.2015

Բարև ձեզ ,ես հիսուն տարեկան եմ ,ամուսնացած չեմ ,արդեն կլիմաքսի մեջ եմ երեք տարի :Սոցփաթեթի պահանջով ստուգվեցի և ասացին միոմա ունես.ինչ որ 5սմ;Ես ոչ մի տեսակ ցավ չունեմ .արտադրություն չունեմ.ոչ մի տեսակ փոփոխությու չկա; Ասացեք խնդրեմ արդյոք պետք է անմիջապես հեռացնել արքանդը,թե կառելի է բուժել,փոքրացնել խոտաբույսերով .կամ ասացեք խնդրեմ ինչ անեմ; Շնորհակալություն

Մեդ-Պրակտիկ

17.08.2013

Հարգելի Մակա, բարև Ձեզ, կներեք ուշացած պատասխանի համար, մեզ մոտ արձակուրդային օրեր էին։

Հալվեի և նրա առկայությամբ պատրաստուների ընդունման դեպքում հնարավոր են ցավեր ստամոքսի և աղիների շրջանում, այդ պատճառով էլ հակացուցված են ստամոսքի և 12-մատնյա աղու բորբոքական հիվանդությունների ժամանակ։ Հնարավոր են նաև սրտի ռիթմի խանգարումներ, պերիֆերիկ այտուցներ, մկանային թուլություն, երիկամային անբավարության զարգացում (հակացուցված է երիկամային հիվանդությունների ժամանակ)։ Ուստի եթե ունեք վերոնշալ հիվանդություններից, որոնց դեպքում հակացուցված է հալվեն, ավելի նպատակահարմար է հրաժարվել հալվեով բուժումից։

 

MAKA

13.08.2013

ASACEK XNDREM HNARAVOR E STAMOKSI SHRJANUM CAVER KAM JNSHMAN TATANUMNER HALVEYOB BUJMAN JAMANAK. SHNORHAKALUTYUN

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ